Un cadre de référence pour les approches plurielles

Լեզուներին և մշակույթներին բազմակի մոտեցումների համակարգ

Ընդհանուր նկարագիր ՀԱՄԱԿԱՐԳ-ի մասին

Ինչի՞ մասին է այն: ԼԵԶՈՒՆԵՐԻՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻՆ ԲԱԶՄԱԿԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ (այսուհետ՝ ՀԱՄԱԿԱՐԳ) համապարփակ նկարագիր է և բազմալեզու ու միջմշակութային կոմպետենցիաների/ կարողությունների, ռեսուրսների հստակ կիրառում, որոնց մշակման ամենալավ տարբերակն այսպես կոչված բազմակի մոտեցումների միջոցով դասավանդումն է: Հետևապես, ՀԱՄԱԿԱՐԳ-ը մեծապես նպաստում է ցանկալի կրթական վերջնարդյունքների ձեռքբերմանը, որոնք առաջարկվում են Եվրախորհրդի կողմից տարբեր լեզուների և մշակույթների շրջանակներում:

Ի՞նչ են բազմակի մոտեցումները: «Լեզուներին և մշակույթներին բազմակի մոտեցումներ» տերմինը վերաբերում է դիդակտիկ մոտեցումներին, որոնք ներառում են տարբեր լեզուների և մշակույթների (ամենաքիչը՝ մեկից ավելի) համաժամանակյա կիրառումը դասավանդման գործընթացում:

Ո՞վքեր պետք է տեղեկացված լինեն ՀԱՄԱԿԱՐԳ-ի մասին՝

  • Դասավանդողները/ուսուցիչները (ցանկացած առարկա դասավանդող), ովքեր հետաքրքրված են բազմալեզու և միջմշակութային կրթությամբ,
  • Ուսուցիչ վերապատրաստողները,
  • Կրթական ծրագրեր մշակողներն ու դասագրքեր կազմողները, կրթական ոլորտի այլ պատասխանատուները:

    ՀԱՄԱԿԱՐԳ-ն առաջարկում է՝
  • հմտությունների/կարողությունների և ռեսուրսների (գիտելիքներ, հմտություններ և վերաբերմունք) համակարգված նկարագրություն, որը պետք է զարգացնել բազմալեզու և միջմշակութային կրթության շրջանակներում:
  • Տվյալների բազա, որտեղ կարելի է գտնել առցանց ուսումնական նյութեր
  • առցանց ուսուցանող գործիքակազմ ուսուցիչների վերապատրաստման համար (սկսնակ կամ արդեն աշխատանքային գործընթացում ընդգրկվածների համար )

Լեզուների և մշակույթների բազմակի մոտեցումներ

Սա հակադրվում է այն մոտեցումներին, որոնք «եզակի» են, և որոնց դեպքում դիդակտիկ մոտեցման միջոցով հաշվի է առնվում միայն մեկ լեզու կամ կոնկրետ մշակույթ՝ առանձին վերցրած: «Եզակի» մոտեցումները հատկապես արժեքավորվեցին, երբ մշակվեցին կառուցվածքային և այնուհետև «հաղորդակցական» մեթոդները, և ողջ թարգմանությունն ու առաջին լեզվի կիրառումը դուրս մղվեցին ուսուցման գործընթացից:
Առանձնացվում են հետևյալ 4 բազմակի մոտեցումները.

Լեզուների հանդեպ զգացողության «արթնացում»/ Լեզուների ընկալման գործընթացի զարգացում

Եվրոպական մի շարք նախագծեր հնարավորություն են ընձեռել, որպեսզի լեզուների հանդեպ զգացողության «արթնացման» ուղղությունն ավելի լայնածավալ դառնա՝ այն սահմանելով հետևյալ կերպ. լեզուների հանդեպ զգացողության «արթնացումը» նկարագրում է մոտեցումներ, որոնց դեպքում ուսումնական որոշ գործընթացներ առնչվում են այնպիսի լեզուների, որոնց ուսուցումը նախատեսված չէ դպրոցում: Սա չի ենթադրում, որ այս մոտեցումը կապված է միայն այդպիսի լեզուների հետ: Մոտեցումն առնչվում է կրթության լեզվի/լեզուների և ցանկացած այլ լեզվի հետ, որի ուսուցումը գործընթացի մեջ է: Բայց սա չի սահմանափակվում ուսուցանված լեզուներով և ներառում է լեզվական բազմազանություն շրջապատից, ընտանիքներից և ողջ աշխարհից` առանց որևէ բացառության…Ուսումնառողների կողմից յուրացվող լեզուների քանակի պատճառով, շատ հաճախ լեզուների հանդեպ զգացողության «արթնացումը» կարող է ստանալ բազմակի մոտեցման ամենածայրահեղ դրսևորումը: Այն ի սկզբանե նախատեսված էր որպես միջնակարգ կրթության նախնական ծրագիր՝ ուղղված աշակերտներին լեզվական բազմազանության հետ ծանոթացմանը (մայրենի լեզու/լեզուներ, դասավանդման լեզու/լեզուներ, օտար լեզու/լեզուներ), սակայն կարող է կիրառվել որպես օժանդակ ծրագիր դպրոցական ողջ ուսումնառության ընթացքում:

Լեզուների հանդեպ զգացողության «արթնացումը», որը մշակված է եղել մասնավորապես Evlang և Jaling ծրագրերում, ակնհայտ կերպով փոխկապակցված է «Լեզվի իրազեկություն» ուղղության հետ, որի սկիզբը դրվել է 1980թ. Է. Հոքինսի կողմից Միացյալ Թագավորությունում: Այնուամենայնիվ, լեզուների հանդեպ զգացողության «արթնացումը» այսօր պետք է դիտվի որպես լեզվի իրազեկության մոտեցման ենթադասակարգ, որը սկիզբ է տալիս ավելի շատ հոգելեզվաբանական, քան մանկավարժական բնույթի ուսումնասիրության և պարտադիր կերպով չի ներառում ուսումնառողի բախումը մի շարք լեզուների հետ: Այդ պատճառով, այս մոտեցումը ուսունասիրելու համար լեզուների իրազեկությունը խրախուսող անձիք նախընտրում են կիրառել անգլերեն մեկ այլ տերմին` լեզուների «արթնացում»:

Հարակից լեզուների միջև փոխըմբռնում

«Հարակից լեզուների միջև փոխըմբռնում» կոչվող մոտեցման դեպքում ուսումնառողը միաժամանակ աշխատում է նույն լեզվաընտանիքին պատկանող երկու կամ ավելի լեզուներով (ռոմանական, գերմանական, սլավոնական և այլ լեզուներ): Այդ լեզուներից որևէ մեկն արդեն սովորողին ծանոթ է` լինելով կամ սովորողի մայրենի լեզուն, կամ ուսուցանվող/կրթական, կամ էլ նախկինում ուսումնասիրած լեզուն: Այս մոտեցման դեպքում կա մշտական կենտրոնացում ըմբռնման/ընկալման հմտությունների վրա, քանի որ ըմբռնման զարգացումն ամենահստակ ուղին է հարակից լեզվի միջոցով նոր լեզու սովորելու համար: 

1990-ական թթ. երկրորդ կեսին այս ասպարեզում նորարարական աշխատանքներ են տարվել չափահաս սովորողների հետ (ներառյալ համալսարանի ուսանողները) Ֆրանսիայում, Գերմանիայում, ռոմանական, սկանդինավյան և սլավոնական լեզուներով խոսող այլ երկրներում:

ԵՄ ծրագրի շրջանակներում շատերին ցուցաբերվել է եվրոպական մակարդակով մեծ աջակցություն , այդ թվում` լեզուների «արթնացում» մոտեցումներին, այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ դպրոցներում հարակից լեզուների փոխըմբռնման վերաբերյալ քիչ մշակումներ են կատարվել:

Համընդհանուր դիդակտիկ մոտեցում ուսումնասիրվող լեզուների նկատմամբ

>Համընդհանուր դիդակտիկ մոտեցումներն ուղղված են աջակցելու ուսումնառողներին կապ հաստատել սահմանափակ թվով լեզուների միջև, որոնց ուսուցումը նախատեսված է դպրոցական ծրագրում: Համընդհանուր դիդակտիկ մոտեցումների դեպքում շեշտը դրվում է բազմակի մոտեցումների համար կիրառվող այն սկզբունքի վրա, համաձայն որի` արդեն իմացածն օգտագործվում է ավելի քիչ իմացածը յուրացնելու համար, այսինքն` ուսուցանվող լեզուն օգտագործվում է առաջին օտար լեզվի ձեռքբերման համար, որը հետագայում կարող է կիրառվել որպես հիմք երկրորդ օտար լեզվի ձեռքբերումը դյուրին դարձնելու համար` միաժամանակ չմոռանալով, որ լեզուների միջև փոխադարձ կապը իրականանում է երկու ուղղություններով: Այս մոտեցումը չի անտեսում ուսումնառողների մայրենի լեզուն, հատկապես, երբ դրանք խորությամբ ուսուցանվում են: Այդ իսկ պատճառով հնարավոր է միաժամանակ «գործի դնել» երկու, նույնիսկ երեք կամ չորս լեզու:

Այս մոտեցման կիրառումը խրախուսվել է դեռևս 1980-ական թթ. սկզբին Է. Ռուլետի աշխատության մեջ: Սա նաև ուղղություն է, որը վերցվել է  «Գերմաներենը անգլերենից հետո» գաղափարը ուսումնասիրող տարբեր նախագծերից, երբ դրանք ուսումնասիրվում են որպես օտար լեզուներ (համեմատի՛ր այն ուսումնասիրությունների հետ, որոնք վերաբերում են երրորդ լեզվի ուսուցմանը): Այլ ուսումնասիրությունները հետազոտում են> դպրոցում ուսուցանվող լեզվի և համընդհանուր մոտեցմամբ ուսուցանվող այլ լեզուների միջև կապը: Դա նաև առկա է երկլեզու կրթության որոշ մոտեցումներում, որոնց կիրառումը միտված է ուսումնառողների` ուսուցման ընթացքում կիրառվող լեզուների միջև առկա նմանությունները և  տարբերությունները բացահայտելու կարողության ձևավորմանը` անկախ դասավանդվող առարկայից:

Միջմշակութային

Միջմշակութային մոտեցումն արդեն իսկ մեծ ազդեցությունն է թողել լեզվի ուսուցման մեթոդաբանության վրա, այդ պատճառով այն համեմատաբար ավելի լայն տարածում ունի:

Այս մոտեցման մի շարք տարբերակներ ամբողջությամբ հիմնված են դիդակտիկ սկզբունքների/մոտեցումների վրա, որոնք առաջարկում են հիմնվել մեկ կամ մեկից ավելի մշակութային տարածք ունեցող երևույթների վրա` մեկ այլ մշակութային տարածքին մոտենալու համար: Դրանք նաև խրախուսում են այնպիսի ռազմավարությունների զարգացմանը, որոնք նպաստում են տարբեր մշակույթների պատկանող անձանց ներգրավող կոնտակտային իրավիճակների արտացոլմանը:

Ինչու՞ կոմպետենցիաներ/կարողություններ և ռեսուրսներ

Կոմպետենցիաներ/կարողություններ ասելով նկատի է առնվում հետևյալը.

  • Կոմպետենցիաները/կարողությունները կապված են սոցիալական բնույթի իրավիճակների, մի շարք բարդ խնդիրների հետ. դրանք այս կերպ կրում են իրավիճակային բնույթ և ունեն սոցիալական գործառույթ,
  • Դրանք որոշակի բարդության աստիճանի միավորներ են,
  • Դրանք ենթադրում են տարբեր ներքին ռեսուրսներ (սովորաբար գիտելիքի, հմտությունների և վերաբերմունքի համակցության տեսքով) և արտաքին ռեսուրսներ (բառարաններ, մեդիատորներ/թարգմանիչներ և այլն)

>ՀԱՄԱԿԱՐԳ-ի կոմպետենցիաներում/կարողություններում և ռեսուրսներում տրված նկարագրությունը վերաբերում է հիմնականում կոմպետենցիաների/կարողությունների  հետևյալ երկու տիրույթներին.

  1. Կոմպետենցիաներ/կարողություններ, որոնք նպաստում են լեզվական և մշակութային հաղորդակցմանը օտար համատեքստում/անծանոթ միջավայրում,
  2. Կոմպետենցիաներ/կարողություններ, որոնք նպաստում են լեզուների և մշակույթների բազմակի «ցանկի» (repertoire) (սովորողների լեզուների քանակական իմացության) կառուցմանն ու զարգացմանը:

ՀԱՄԱԿԱՐԳ-ում առանձնացվում են ռեսուրսներ, որոնք մոբիլիզացվում են այս կոմպետենցիաների միջոցով: Այս ռեսուրսները ներկայացված են չափորոշիչների տեսքով:

«Ռեսուրսներ» տերմինը գլխավորապես օգտագործվում է այսպես կոչված ներքին ռեսուրսների համար: Ռեսուրսները երբեմն կոչվում են նաև հմտություններ, վերաբերմունք, գիտելիք: Մենք ընտրել ենք «ռեսուրսներ» տերմինը, քանի որ այն ունի ամենից քիչ նշանակությունները :
Ներքին ռեսուրսները (ինչպես նաև արտաքին ռեսուրսների կիրառումը, բայց ոչ կոմպետենցիաների) կարող են ուսուցանվել այնպիսի իրավիճակներում/խնդիրների շրջանակներում, որոնք մասամբ համատեքստից դուրս են:

 

Competences are viewed mainly in the domain of social usage / needs, while resources seem rather to belong to the domain of cognitive (and developmental) psychology. In this view it is indeed competences which come into play when one engages with a task.

However, it is probably the resources that one can – to a certain point – distinguish and list, defining them in terms of mastery and working on them in educational practice.

Access to the FREPA lists of descriptors

The descriptors are accessible in different ways and in different languages:

  • They are presented in this Website by using an hypertext format which makes visual exploration easier.
    You can see them either in English (click on tab Descriptors at the top of the present page), or in French (tab Descripteurs),or in German (tab Deskriptoren)
  • They are part of the document FREPA – Competences and resources     
    See under tab Components (English) / Éléments (French) / Instrumente (German) at the top of the present page.
    (For network members: if this document has been translated into your language, replace the last sentence through : See the version in LLL on the right pane !)
  • They are also presented in the online documentation FREPA - Tables of descriptors across the curriculum, using hypertext too, but with an additional graphical representation which situates each element of the tables in the learner’s curriculum.
    See under tab Components (English) / Éléments (French) / Instrumente (German) at the top of the present page.

 

Ուսումնական նյութերի տվյալների բազա

ՀԱՄԱԿԱՐԳ-ի վերաբերյալ առցանց ուսումնական նյութերում ներկայացված են ուսուցանման գործունեության տեսակներ լեզուների և մշակույթների բազմակողմանի մոտեցումների համատեքստում:
Տարբեր լեզուների ներմուծմամբ նյութերի հավաքածուի նպատակն է դյուրին դարձնել մուտքը դեպի դասարանային աշխատանքներ և օգնել ուսումնառողներին կատարելագործել գիտելիքները, հմտությունները և վերաբերմունքը, որոնք համակարգում նշվում են որպես ռեսուրսներ, և որոնց կարելի է զարգացնել բազմակի մոտեցումների միջոցով: Բոլոր առաջարկվող նյութերն ուղղակի կերպով վերաբերում են ռեսուրսների չափորոշիչներին, որոնք գտնվում են Լեզուների իմացության համաեվրոպական համակարգում (ԼԻՀՀ):  
Տվյալների բազան հասանելի է անգլերեն (ուսումնական նյութեր) և ֆրանսերեն տարբերակներով:
Ստորև հայերեն նյութերի որոշ օրինակներ են:

Առցանց գործիքակազմ

Առցանց գործիքակազմը հասանելի է ուսուցիչների (և ուսուցիչ վերապատրաստողների) համար, ովքեր ցանկանում են անկախ վերապատրաստումներ իրականացնել բազմակի մոտեցումներով և ՀԱՄԱԿԱՐԳ-ին առնչվող նյութերով: Վերապատրաստողները կարող են նյութերն օգտագործել վերապատրաստման նախապատրաստական աշխատանքների իրականացման համար և վերապատրաստման դասընթացների ժամանակ:

Ուսումնական գործիքակազմը ներառում է հետևյալ 4 միավորները/մոդուլները.

1. ՀԱՄԱԿԱՐԳ-ի բացահայտման մոդուլ

Այս մոդուլի նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ իրականացնել աշխատանքներ՝ որպես ուսումնառողներ/սովորողներ, և բացահայտել բազմակի մոտեցումներ, դրանց կապը բազմալեզու և միջմշակութային կոմպետենցիաների հետ, ինչպես նաև ՀԱՄԱԿԱՐԳ-ում առաջարկված գործիքները:

2. ՀԱՄԱԿԱՐԳ-ը և լեզվակրթական քաղաքականություն(ներ)

>Այս մոդուլը լեզվի մասնագետներին թույլ է տալիս ՀԱՄԱԿԱՐԳ-ը տեղայնացնել դպրոցներում լեզվի ուսուցման և ուսումնառության այսօրվա համատեքստին, հատկապես որքանով որ դրանք առնչվում են կրթական նպատակներին:

3. ՀԱՄԱԿԱՐԳ-ը որպես մանկավարժական իրավիճակային խնդիրների հաղթահարման գործիք

Այս մոդուլն օժանդակում է ուսուցիչներին կազմակերպել ՀԱՄԱԿԱՐԳ-ի հստակ կիրառումը, ինչպես նաև բազմակի մոտեցումները՝ դասավանդման և ընդհանուր մանկավարժական խնդիրների տեսանկյունից, որոնք ուսուցչական կազմն իր ամենօրյա աշխատանքներում պետք է հաշվի առնի:

4. ՀԱՄԱԿԱՐԳ-ը որպես դասարանային ծրագրերի մշակման գործի

Այս մոդուլի նպատակն է աջակցել ուսուցիչներին օգտակար դարձնել համակարգը և բազմակի մոտեցումները՝ այլ լեզուներ և մշակույթներ ներառող դպրոցական կամ դասարանային ծրագրերի մշակման հարցում:

Ուսումնական գործիքակազմ կարելի է մուտք գործել կամ անգլերենով (Teaching materials), կամ ֆրանսերենով (Matériaux didactiques).

Համաժողովի մասին հավելյալ տեղեկատվություն


Համաժողովի հակիրճ նկարագրություն
file 1

Համաժողովի ընթացքում օգտագործված «Բազմալեզու մկնիկ» առաջադրանքը պատասխաններով 
file 2
file 3

FREPA գործիքակազմի վրա հիմնված նյութերով Ջոն Կիրակոսյանի անվան N20 դպրոցում փորձարկում կատարած ուսուցիչների զեկույցները և օգտագործված նյութերը
file 4
file 5
file 6
file 7

Փորձարկմանը մասնակցած աշակերտների հարցաթերթիկների համեմատական վերլուծությունը (students questionnaire summary)

Ֆոտոշար