en  fr  de

Լեզուներին և մշակույթներին բազմակի մոտեցումների համակարգ Հայաստանում

Այս ազգային էջը տալիս է ընդհանուր նկարագիր Հայաստանում տեղի ունեցող զարգացումների և հայերենով հասանելի նյութերի վերաբերյալ:

Ընդհանուր նկարագիր ՀԱՄԱԿԱՐԳ-ի մասին

Ինչի՞ մասին է այն: ԼԵԶՈՒՆԵՐԻՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻՆ ԲԱԶՄԱԿԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ (այսուհետ՝ ՀԱՄԱԿԱՐԳ) համապարփակ նկարագիր է և բազմալեզու ու միջմշակութային կոմպետենցիաների/ կարողությունների, ռեսուրսների հստակ կիրառում, որոնց մշակման ամենալավ տարբերակն այսպես կոչված բազմակի մոտեցումների միջոցով դասավանդումն է: Հետևապես, ՀԱՄԱԿԱՐԳ-ը մեծապես նպաստում է ցանկալի կրթական վերջնարդյունքների ձեռքբերմանը, որոնք առաջարկվում են Եվրախորհրդի կողմից տարբեր լեզուների և մշակույթների շրջանակներում:

Ի՞նչ են բազմակի մոտեցումները: «Լեզուներին և մշակույթներին բազմակի մոտեցումներ» տերմինը վերաբերում է դիդակտիկ մոտեցումներին, որոնք ներառում են տարբեր լեզուների և մշակույթների (ամենաքիչը՝ մեկից ավելի) համաժամանակյա կիրառումը դասավանդման գործընթացում:
ավելին...

 Ո՞վքեր պետք է տեղեկացված լինեն ՀԱՄԱԿԱՐԳ-ի մասին՝


  • Դասավանդողները/ուսուցիչները (ցանկացած առարկա դասավանդող), ովքեր հետաքրքրված են բազմալեզու և միջմշակութային կրթությամբ,
  • Ուսուցիչ վերապատրաստողները,
  • Կրթական ծրագրեր մշակողներն ու դասագրքեր կազմողները, կրթական ոլորտի այլ պատասխանատուները:

    ՀԱՄԱԿԱՐԳ-ն առաջարկում է՝
  • հմտությունների/կարողությունների և ռեսուրսների (գիտելիքներ, հմտություններ և վերաբերմունք) համակարգված նկարագրություն, որը պետք է զարգացնել բազմալեզու և միջմշակութային կրթության շրջանակներում:
    ավելին...
  • Տվյալների բազա, որտեղ կարելի է գտնել առցանց ուսումնական նյութեր
    ավելին...
  • առցանց ուսուցանող գործիքակազմ ուսուցիչների վերապատրաստման համար (սկսնակ կամ արդեն աշխատանքային գործընթացում ընդգրկվածների համար )
    ավելին...

ԻՆՉՈՒ՞ ԲԱԶՄԱԿԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

2001թվականից ի վեր, երբ Հայաստանը դարձավ ԵԽ անդամ, ԵՊԼՀ-ն սկսեց իր ակտիվ համագործակցությունը ԵԽ Լեզվաքաղաքականության վարչության և ԵԽ Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի (ԺԼԵԿ) հետ: ԵՊԼՀ-ն մինչ օրս մասնակցում է ԵԽ ԺԼԵԿ-ի կողմից կազմակերպվող գիտաժողովներին և ՀՀ-ում տարածում անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր միջնաժամկետ/երկարաժամկետ ծրագրերի վերաբերյալ՝ ներառյալ ՀԱՄԱԿԱՐԳԻ: Վերջինիս վերաբերյալ կազմակերպվել են սեմինարներ, գիտաժողովներ ՀՀ-ում օտար լեզվի մասնագետների, դասավանդողների, բազմալեզվությամբ և միջմշակութային հաղորդակցությամբ հետաքրքրվող այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, և  այս ամենը շարունակական բնույթ է կրում:

Հայերեն լեզվով ուսումնական նյութեր

Գտնվում է մշակման փուլում
Որոշ օրինակներ կարելի է գտնել «Իրադարձություններ» բաժնում:

Իրադարձություններ

«Լեզուներին և մշակույթներին բազմակի մոտեցումների համակարգ» համատեղ միջազգային համաժողով՝ կազմակերպված ԵՊԼՀ Եվրախորհրդի լեզվակրթական ծրագրերի իրականացման կենտրոնի և Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի կողմից: Երևանի պետական լեզվաբանական համալսարան, սեպտեմբեր 10-11, 2013թ.:
Իմանալ ավելին այս իրադարձության մասին:

Տե′ս համաժողովի մասնակիցներին բազմակի մոտեցումներն ու FREPA-ն ներկայացնելու համար օգտագործված նյութերը: Կարող եք սկսել «Լեզուները Եվրոպայում… և ամենուրեք» առաջադրանքից , հետո աչքի անցկացրեք առաջադրանքների պատասխանները: Այնուհետև առաջարկում ենք դիտել PP ներկայացումը: («Լեզուները Եվրոպայում…» առաջադրանքը կարող եք գտնել նաև FREPA ուսումնական նյութերի բազայում)

Դիտել հայերենի և պարսկերենի փոխըմբռնման մասին նյութը:
LANGUA~1

ԵՊԼՀ ԵԽ լեզվակրթական ծրագրերի իրականացման կենտրոնը և Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնը ս.թ. հոկտեմբերի 1-3-ը անցկացրեցին համատեղ միջազգային համաժողով «Լեզուներին և մշակույթներին բազմակի մոտեցումների համակարգ» խորագրով «Անդամ-երկրների համար վերապատրաստում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակներում:

Համաժողովի մասին հավելյալ տեղեկատվություն: 

ՀԱՄԱԿԱՐԳ-ի վերաբերյալ հայերեն հրատարակություններ 

Գտնվում է մշակման փուլում

Հաշվետվություններ

Հաշվետվություններ ՀԱՄԱԿԱՐԳ-ի շուրջ Գրացում տեղի ունեցած հանդիպումների վերաբերյալ:    02/2011        11/2012 
Agenda 

Լեզուների եվրոպական օր + Լեզուներին և մշակույթներին բազմակի մոտեցումների համակարգ

Գտնվում է մշակման փուլում

Կապ

 Պատասխանատու անձ 

Աննա Ազարյան, ԵՊԼՀ Եվրախորհրդի լեզվակրթական ծրագրերի իրականացման կենտրոնի ղեկավար, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, Թումանյան 42, (+374 10) 53 05 52 /ներքին` 531/, coecenter@brusov.am

 Այլ պատասխանատուներ 

Հայաստանում ՀԱՄԱԿԱՐԳ-ի և ԺԼԵԿ-ին առնչվող հարցերի դեպքում դիմել՝
Լուսինե Ֆլջյան, ԵՊԼՀ գիտության և միջազգային հարաբերությունների գծով պրոռեկտոր, Նիկոլայ Իսրայելյան, ԵՊԼՀ միջազգային կապերի բաժնի ղեկավար, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, Թումանյան 42, (+374 10) 53 05 52, (+374 10) 53 55 50 /ներքին՝ 155, 213, 124/,
vicerector_si@brusov.am, fljyan@mail.ru, intrel@brusov.am

Ավելին Հայաստանում ԺԼԵԿ-ի գործունեության մասին – ԺԼԵԿ պատասխանատու անձ 

Այլ կապեր

Մարինե Խառատյան, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, անգլերենի հնչյունաբանության և քերականության ամբիոնի դոցենտ, մ.գ.թ. 
www.brusov.am , kharatyan@yahoo.com, (+37491) 54 81 05

1. ԵՊԼՀ անգլերենի հնչյունաբանության և քերականության ամբիոնի դոցենտ, մ.գ.թ.

2. 2011թ. Գրացում ԺԼԵԿ-ի կողմից կազմակերպված ՀԱՄԱԿԱՐԳ-ի վերաբերյալ գիտաժողովի մասնակից, ՀԱՄԱԿԱՐԳ-ի վերաբերյալ սեմինարների կազմակերպիչ և վարող ՀՀ-ում
    

 

Բովանդակության պատասխանատու

Համագործակցող/մասնակցող կողմ

Խնդրում ենք ավելացնել բովանդակություն այս էջում. Տե՛ս պատասխանատու անձ